Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Կովերը կարող են օգնել բուժել Էբոլա տե՞նդը. news.am

Կովերը կարող են օգնել բուժել Էբոլա տե՞նդը. news.am

Այովա նահանգի SAB Biotherapeutics-ի գիտնականները գենետիկորեն 50 կով են փոփոխել եւ նրանց օրգանիզմում մարդու ԴՆԹ ավելացրել, որի շնորհիվ կենդանիների օրգանիզմները սովորել են մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ Էբոլա տենդի դեմ հակամարմիններ արտադրել:

 

Այսօր մահացու տենդի բուժման համար հաճախ են ողջ մնացած եւ բուժված հիվանդների պլազման օգտագործում, քանի որ նրանց արյունը հակամարմիններ է պարունակում, որոնք ունակ են պայքարել հիվանդության դեմ (հայտնի չէ՝ արդյոք դա իսկապես օգնում է, բայց ողջ մնացած մի քանի հիվանդ լիտրերով արյուն է նվիրաբերել՝ հույս ունենալով, որ դա կօգնի մյուսներին): Այդպիսի հակամարմիններ են արտադրվում այդ կովերի օրգանիզմում, երբ նրանց լուրջ հիվանդությունների դեմ են պատվաստում: Ուստի, տեսականորեն նրանց պլազման կարող է օգնել բուժել Էբոլա տենդը, եթե այն հիվանդն ստանա:

 

Գիտնականներն այդ կովերից ամսական կարող են 30-60 լիտր պլազմա վերցնել, որը բավարար է մարդու համար դեղամիջոցի մոտավորապես 500-1000 չափաբաժին ստանալու համար:

 

Ի սկզբանե, SAB Biotherapeutics ընկերությունն Ամերիկայի վարակիչ հիվանդությունների ռազմաբժշկական հետազոտական ինստիտուտի հետ աշխատում էր հանթավիրուսների դեմ պայքարի մեթոդի վրա: Բայց Աֆրիկայում շարունակական համաճարակի պատճառով նրանք որոշել են կանգ առնել Էբոլա վիրուսի վրա:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. photo.pixasa.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ